«Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Հյուլմանը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը: Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Կարմիր սատանաները» «Առյուծներին» առաջարկել են 40 միլիոն եվրո դանիացու համար:
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կա 80 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, սակայն «Սպորտինգը», ինչպես սպասվում է, կվաճառի իր ավագին շատ ավելի էժան՝ մոտ 50 միլիոն եվրոյով:
«Յուվենտուսը» նույնպես հետաքրքրված է Մորտեն Հյուլմանին ձեռք բերելով:
Transfermarkt կայքում պաշտպանողական կիսապաշտպանի գինը 50 միլիոն եվրո է, իսկ նրա պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Խաղացողը լավ ծանոթ է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, ով Լիսաբոնի ակումբում աշխատել է մինչև անցյալ տարվա նոյեմբերը։