ՊՍԺ-ն շարունակում է բանակցությունները «Բորնմութի» հետ՝ ցանկանալով ձեռք բերել կենտրոնական պաշտպան Իլյա Զաբարնիին։ Այս ֆոնին «Թոթենհեմը» պատրաստ է խլել 22-ամյա ուկրաինացու տրանսֆերը։
RMC Sport-ի տվյալներով՝ «Թոթենհեմը» պատրաստ է բավարարել «Բորնմութի»՝ Զաբարնիի համար 70 միլիոն եվրոյի պահանջը։ ՊՍԺ-ն առայժմ ավելի քիչ է առաջարկում։
Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ հնգամյա աշխատանքային պայմանագրի պայմանների շուրջ։
Նշենք, որ Զաբարնին Պրեմիեր Լիգայում «Բորնմութի» կազմում անցկացրել է 78 հանդիպում՝ խփելով մեկ գոլ։