Պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է լքել «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Give Me Sport-ի տվյալներով՝ «Ֆուլհեմը» հետաքրքրություն է ցուցաբերում 28-ամյա Զինչենկոյի նկատմամբ։
Նշվում է, որ «Արսենալը» Զինչենկոյին գնահատում է մոտ 17 միլիոն եվրո։
Ալեքսանդր Զինչենկոն «Արսենալում» քիչ խաղաժամանակ է ստացել Ռիկարդո Կալաֆիորիի տեղափոխությունից և Մայլս Լյուիս-Սկելիի առաջընթացից հետո։ Ընդհանուր առմամբ, Զինչենկոն «զինագործների» կազմում անցկացրել է 91 հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։