«Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Հյուլմանը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը։
Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Կարմիր սատանաները» «Առյուծներին» առաջարկել են 40 միլիոն եվրո դանիացու համար։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կա 80 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, սակայն «Սպորտինգը», ինչպես սպասվում է, կվաճառի իր ավագին շատ ավելի մատչելի՝ մոտ 50 միլիոն եվրոյով։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո է, իսկ նրա պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։