Լուիս Դիասը՝ «Բավարիա» տեղափոխվելու մասին

Վերջերս տեղի ունեցավ ամռան ամենաաղմկոտ տրանսֆերներից մեկը՝ Լուիս Դիասը «Լիվերպուլից» տեղափոխվեց «Բավարիա»։ Հարձակվողն ինքը խոսեց Գերմանիա տեղափոխվելու մասին.

«Ես շատ ուրախ եմ։ Ինձ համար շատ բան է նշանակում լինել «Բավարիայի» մաս՝ դա աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է։ Իմ նպատակն է նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները՝ մենք դրա վրա կաշխատենք ամեն օր որպես թիմ», – ասել է ֆուտբոլիստը մյունխենյան թիմի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Կոլումբիացին ցանկություն է հայտնել օգնել նոր թիմին իր անհատական ֆուտբոլային որակներով։ Այսօր՝ հուլիսի 30-ին, «Բավարիան» պաշտոնապես ներկայացրեց իր նորեկին։ Տրանսֆերի գումարը կազմել է 70 միլիոն եվրո։ Դիասը Բունդեսլիգայում կխաղա մինչև 2029 թվականի ամառը։