Լուիս Դիասը` «Բավարիայի» ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը պաշտոնապես միացել է «Բավարիային»։ Տրանսֆերը հաստատել է թիմի մամուլի ծառայությունը։

Տրանսֆերի գումարը գնահատվում է 70 միլիոն եվրո, իսկ նոր ակումբի հետ պայմանագիրը կնքվել է չորս տարով։ 28-ամյա Դիասը «Լիվերպուլի» կազմում խաղացել է երեքուկես տարի։

Նա հայտնվել է «Մերսիսայդյան ակումբում» 2022 թվականի ձմռանը «Պորտուից» տեղափոխվելուց հետո։ Կոլումբիացին առաջին անգամ եվրոպական ֆուտբոլում հայտնվել է 2019 թվականին, երբ կոլումբիական «Բարանկիլյայից» տեղափոխվել է «Պորտու»։

Դիասը Կոլումբիայի հավաքականի խաղացող է, ֆուտբոլիստը լատինաամերիկյան հավաքականի կազմում խաղադաշտում անցկացրել է 63 խաղ, որոնցում խփել է 18 գոլ։