«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան առաջարկ է արել իր նախկին թիմին։ Ֆուտբոլիստը ասել է, որ «Կարմիր սատանաները» պետք է լուծեն իրենց հարձակման խնդիրները՝ «Յուվենտուսից» ձեռք բերելով Դուշան Վլահովիչին։
«Դա է այն, ինչին ձգտում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նրա վիճակագրությունը լավն է, նա փորձառու է, իմ կարծիքով՝ նա լավ ձեռքբերում կլիներ։ Թիմը կարիք ունի գոլ խփողների, ովքեր ունեն երաշխավորված խաղ, բնավորություն։ Այս պահին նրանք ունեն չորս խաղացող, ովքեր չեն ցանկանում խաղալ խորհրդանիշի համար, ինչը տխուր է», – Սահայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա սերբը ակումբային մակարդակով անցկացրած 44 խաղում խփել է 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։