«Լիվերպուլի» կիսապաշտպան Թայլեր Մորտոնը կարող է շարունակել իր կարիերան Ֆրանսիայի առաջնությունում։ «Լիոնը» ակտիվորեն հետաքրքրված է ֆուտբոլիստով։
Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբներն արդեն սկսել են պաշտոնական բանակցություններ Մորտոնի տրանսֆերի վերաբերյալ։ «Մերսիսայդցիների» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին Ֆրանսիա՝ 9 միլիոն եվրոյի դիմաց՝ առանց բոնուսների։
Նշվում է, որ «Լիոնը» և Մորտոնը համաձայնության են եկել անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Անցյալ մրցաշրջանում 22-ամյա անգլիացին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։