«Բորուսիա Դորտմունդը» հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Լեանդրո Տրոսարդի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա բելգիացու ապագան «Արսենալում» անորոշ է թվում։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև երկու այլ անգլիական ակումբներ, որոնց անունները չեն նշվում։
Տրոսարդը 2024/25 մրցաշրջանում «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 56 խաղում խփել է 10 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։