Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատասխանել է այն լուրերին, որ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարող է վերսկսել իր կարիերան ազգային հավաքականում։
Ավելի վաղ Bild-ը հայտնել էր, որ 39-ամյա դարպասապահը կարող է վերադառնալ ազգային հավաքական՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում խաղալու հեռանկարով՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենի առողջական վիճակի պատճառով, որը մեջքի վիրահատության էր ենթարկվել։
«Ենթադրում եմ, որ Մարկը կվերադառնա դեկտեմբերին, ապա մարտին կխաղա երկու հանդիպում Գերմանիայի հավաքականի կազմում, ապա հունիսին, իսկ հետո կխաղա Աշխարհի առաջնությունում։ Նա մեր համար մեկն է, երբ առողջ լինի։ Նոյերը շատ լավ խաղաց Աշխարհի ակումբային առաջնությունում, բայց մենք այս որոշումը գիտակցաբար կայացրինք։ Այս պահին չկա որևէ պատճառ կարծելու, որ նա կվերադառնա», – Նագելսմանի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։