Ժոաու Ֆելիշը «Ալ Նասր» տեղափոխվելուց հետո զգալիորեն կբարձրացնի իր եկամուտը։ Ինչպես հայտնում է Correio da Manhã-ն, պորտուգալացի հարձակվողը Սաուդյան ակումբում տարեկան կվաստակի 17,5 միլիոն եվրո, ինչը 2,5 անգամ ավելի է, քան նա ստանում էր «Չելսիում»՝ 7 միլիոն եվրո։
Նշենք, որ Ֆելիքսի տրանսֆերին հավակնող «Բենֆիկան» պատրաստ էր նրան առաջարկել ընդամենը 3 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 29-ին 30 միլիոն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվեց «Ալ Նասր»։