«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը միացել է «Բավարիային»։
Ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի պայմանների շուրջ. «Մերսիսայդցիները» 28-ամյա խաղացողի վաճառքից կվաստակեն մոտ 75 միլիոն եվրո։
Կոլումբիացի ֆուտբոլիստն արդեն ժամանել է Մյունխեն՝ տրանսֆերն ավարտին հասցնելու համար։ Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ «Լիվերպուլը» չէր պլանավորում վաճառել Դիասին, մինչև նա չէր սկսել պնդել նրա «Բավարիա» տեղափոխությունը։
«Լիվերպուլի» ղեկավարությունը լսել է խաղացողի խնդրանքը և որոշել է բաց թողնել նրան նոր մարտահրավերի համար։ Լուիս Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրած 148 խաղում խփել է 41 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։
2022 թվականի հունվարին անգլիական հսկան թևային հարձակվողին գնել է «Պորտուից» 49 միլիոն եվրոյով։