«Ինտերը» ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ փորձելով ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը, հայտնում է հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Միլանյան ակումբը նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար Բերգամոյի թիմին առաջարկել է 42 միլիոն եվրո, ինչպես նաև 3 միլիոն եվրոյի պարգևավճարներ։ Կողմերը շարունակում են բանակցությունները։
27-ամյա Լուքմանը «Ատալանտայի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի օգոստոսից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 118 խաղի, խփել 52 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։