Հանս-Դիտեր Ֆլիկը՝ Ռոնալդ Արաուխոյի ապագայի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապագայի մասին։

«Արաուխոյի շուրջ միշտ շատ լուրեր են շրջանառվում, բայց ես որևէ նորություն կամ նշան չունեմ, որ նա ցանկանում է հեռանալ։ Ես զարմացած եմ, որ Արաուխոյի մասին ընդհանրապես խոսակցություններ կան», – ասել է գերմանացի մասնագետը։

Արաուխոն կատալոնական ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում ուրուգվայցին իր թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է 2031 թվականի հունիսին։

Transfermarkt պորտալը Արաուխոյի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։