«Չելսին» մոտ է աստղային տրանսֆեր կատարելուն

Լոնդոնի «Չելսին» մոտ է համաձայնության գալու հարձակվողական կիսապաշտպան Խավի Սիմոնսի՝ «Լայպցիգ» տեղափոխության հարցում։

Հոլանդացին արդեն համաձայնության է եկել «Ազնվականների» հետ երկարաժամկետ պայմանագրի շուրջ, ինչպես հաղորդվել էր մի քանի օր առաջ։ Ինսայդեր Նիկոլո Շիրայի թարմացված տեղեկությունների համաձայն՝ ակումբների միջև բանակցությունները նույնպես մոտ են հաջող ավարտին։

Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն գործարքի վերջնական մանրամասները։ Նշվում է, որ քննարկումներում գլխավոր դերը խաղացել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։

Transfermarkt-ի փորձագետները Խավի Սիմոնսի արժեքը գնահատում են 70 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 33 խաղ՝ խփելով 11 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։