Բրայան Մբեմոն բացատրել է, թե ինչու է որոշել միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»

Բրայան Մբեմոն բացատրել է, թե ինչու է որոշել միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Մանկունիացիները» եզրային հարձակվողին գնել են «Բրենտֆորդից» 65 միլիոն ֆունտ ստեռլինգ + 6 միլիոն ֆունտ ստեռլինգով։

«Ես խոսել եմ այլ մարզիչների հետ, քանի որ ուզում էի իմանալ նրանց նախագծերի մասին, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» նախագիծը ինձ շատ լավ թվաց։ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է։ Կարծում եմ՝ սա հիանալի հնարավորություն է, և ես ընտրեցի այս նախագիծը, քանի որ ուզում էի դրա մի մասը լինել։ Ես այնպիսի մարդ եմ, ով սիրում է մարտահրավերներ։

Ես շատ բարեկամական և կառուցողական զրույց ունեցա Ամորիմի հետ։ Օբեմոն ինձ բացատրեց իր նախագծի էությունը, այն ամենը, ինչ նա ուզում է անել, և ինձ դուր եկավ [նախագիծը]։ Նա ասաց. Մենք սիրում ենք հաղթել և ուզում ենք լինել լավագույն թիմը», և, իհարկե, մենք կփորձենք դա անել», – ասաց Մբեմոն։

Անցյալ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 15-րդ տեղը։