«Ատլետիկոյի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Ֆլամենգո»

«Ֆլամենգոն» հայտարարել է «Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Սամուել Լինոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի դեկտեմբերը։

Ըստ OneFootball-ի՝ տրանսֆերի արժեքը կազմում է 22 միլիոն եվրո գումարած 3 միլիոն եվրո բոնուսների տեսքով։

2024/25 մրցաշրջանում Լինոն 47 խաղում խփել է 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։