«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը չի պատրաստվում հեռանալ թիմից։
Անցյալ մրցաշրջանը դանիացու համար աղետալի էր վնասվածքների պատճառով։ «Բլաուգրանան» պատրաստ է քննարկել ֆուտբոլիստի համար առաջարկները, բայց նա, ինչպես հաղորդվում էր ամռան սկզբին, չի ցանկանում հեռանալ և մտադիր է պայքարել Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի մեկնարկային կազմում տեղ գտնելու համար։
Ըստ Sport-ի՝ Քրիստենսենը շարունակում է անտեսել այլ ակումբների հետաքրքրությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը համոզված է, որ դեռ կարող է օգտակար լինել կատալոնական ակումբնին։
Անցած մրցաշրջանում Անդրեաս Քրիստենսենը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը վեց անգամ։ Կենտրոնական պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է 11 ամսից։