Ալեքսանդր Իսակը համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա շվեդը կարող է պայմանագիր կնքել «Մերսիսայդցիների» հետ մինչև 2031 թվականը։ Նա ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի գումարը կարող է կազմել մոտ 140 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Իսակը 42 խաղում խփել է 27 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։ Շվեդի հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։