«Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ներկայացել թիմի մարզմանը՝ առանց ղեկավարության որևէ մեկին զգուշացնելու։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը հրաժարվել է մասնակցել նախամրցաշրջանային խաղերին, քանի որ մոտ ապագայում նախատեսում է տեղափոխվել «Լիվերպուլ», որի հետ արդեն համաձայնության է եկել նոր պայմանագրի շուրջ։
Նշվում է, որ ֆուտբոլիստը նախկինում մարզվել է տանը՝ անհատական պլանով, բայց հիմա դադարել է շփվել։ «Նյուքասլի» ղեկավարությունից և մարզչական անձնակազմից ոչ ոք չգիտի, թե որտեղ է Իսակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» պատրաստ է Իսակի գնման մեջ վերաներդնել Լուիս Դիասի վաճառքից ստացված 65 միլիոն ֆունտ ստեռլինգը (մոտ 74.1 միլիոն եվրո)։