Ալեքսանդր Իսակը չի ներկայացել «Նյուքասլի» մարզմանը

Անգլիական առաջատար հարձակվող Ալեքսանդր Իսակը դադարել է կապ պահպանել ակումբի ղեկավարության հետ և բացակայում է թիմային մարզումներից։ Ինչպես հայտնում է TBR Football-ը, շվեդ հարձակվողը ներկայում մարզվում է առանձին՝ տանը, և պատրաստվում է հնարավոր տեղափոխությանը դեպի «Լիվերպուլ»։

Վերջինս պատրաստ է Իսակի տրանսֆերի համար վճարել 120 միլիոն ֆունտ սթերլինգ (մոտ 138 միլիոն եվրո), ինչը կարող է դառնալ Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերը։

Իսակով հետաքրքրված է եղել նաև Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը», որն առաջարկել է գայթակղիչ պայմանագիր՝ շաբաթական 600 հազար ֆունտ աշխատավարձով (մոտ 690 հազար եվրո), սակայն 25-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է շարունակել խաղալ Եվրոպայում։

Ալեքսանդր Իսակը «Նյուքասլի» կազմին միացել է 2022 թվականին։ Նրա գործող պայմանագիրը ավարտվում է 2028 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 27 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ