«Նյուքասլը» Ալեքսանդր Իսակին փոխարինող է գտել

«Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը մնում է «Նյուքասլի» ուշադրության կենտրոնում։ «Կաչաղակները» կարող են կորցնել Ալեքսանդր Իսակին, որին «Լիվերպուլը» պլանավորում է ձեռք բերել, և արդեն փնտրում են նրա փոխարինողին։

Լրագրող Էկրեմ Քոնուրի խոսքով՝ Ուոթքինսը, որով նախկինում հետաքրքրված էին Լոնդոնի «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», նշվել է որպես շվեդի հավանական փոխարինողներից մեկը։

Օլի Ուոթքինսի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 40 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը «Ասթոն Վիլլայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 54 խաղում խփել է 17 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։