Խաբի Ալոնսոն՝ Արդա Գյուլերի մասին

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն եզրակացություններ է արել կիսապաշտպանի վերաբերյալ:

Transfer News Live-ի փոխանցմամբ՝ մադրիդյան թիմի մարզիչը շատ գոհ է Արդա Գյուլերի խաղից: Ալոնսոն թուրք ֆուտբոլիստին համարում է նախագծի հիմնական տարր և իրական առաջնորդ:

Ալոնսոյի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդը» այս ամռանը մասնակցել է ԱՄՆ-ում կայացած ակումբային աշխարհի առաջնությանը: Գյուլերը մասնակցել է մրցաշարում «Լոս Բլանկոսի» բոլոր վեց խաղերին և հինգ դեպքում եղել է մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» հասել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, բայց այնտեղ պարտվել է՝ 0-4 հաշվով հաղթելով ՊՍԺ-ին: Մի քանի շաբաթից Խաբի Ալոնսոյի թիմը կսկսի 2025/2026 մրցաշրջանը: