Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլլերը կշարունակի իր կարիերան MLS-ում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա գերմանացին պայմանագիր կկնքի «Վանկուվերի» հետ մինչև 2026 թվականի դեկտեմբերը։
Հիշեցնենք, որ Թոմաս Մյուլլերը «Բավարիայի» սան է և ակումբի գլխավոր թիմում հանդես էր գալիս 2007 թվականից։ Ընդհանուր առմամբ, հարձակվողը մյունխենյան թիմի կազմում անցկացրել է 756 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 250 գոլ և կատարելով 276 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ նվաճել է 33 տիտղոս։