«Չելսին» չի պատրաստվում մասնակցել «Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի համար մրցավազքին։
Իտալացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել բազմաթիվ եվրոպական գրանդներ, այդ թվում՝ «Չելսին», սակայն այս պահին լոնդոնցիները չեն պայքարում դարպասապահի համար, հայտնում է լրագրող Մեթ Լոուն։
Ջանլուիջի Դոննարումայի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է հաջորդ տարվա կեսերին, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ երկարաձգման շուրջ։