Բրազիլիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Ռոմա»

«Ֆլամենգոյի» պաշտպան Ուեսլի Վինիսիուսը միացել է «Ռոմային», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա բրազիլացին պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը։ Ֆուտբոլիստը կխաղա 43 համարի ներքո։ Transfermarkt պորտալը գործարքը գնահատել է 25 միլիոն եվրո։

Ուեսլին «Ֆլամենգոյի» երիտասարդական թիմի սան է։ Նա ակումբի կազմում անցկացրել է 136 խաղ, խփել 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ուեսլին Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում։