«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի նոր մրցաշրջանի նախապատրաստության մասին։
«Մենք ցանկանում ենք կապ հաստատել խաղացողների միջև, կարծում եմ՝ դա մեզ անհրաժեշտ է։ Հետո՝ ֆիզիկական կողմը։ Մենք պետք է համապատասխանենք Պրեմիեր Լիգայի պահանջներին, գլխավորը «Արսենալի» դեմ մրցաշրջանի առաջին խաղին պատրաստ լինելն է։ Մենք պետք է ցույց տանք մեր ողջ վստահությունը։
Եթե ես այս մրցաշրջանի սկզբում մեկնարկեի, դա սխալ կլիներ։ Այնպես որ, կարծում եմ, որ հիմա մենք պետք է դասեր քաղենք այս վեց ամիսների ընթացքում թույլ տրված բոլոր սխալներից՝ մաքուր էջից սկսելու համար։ Ես կփորձեմ օգտագործել ստացված ողջ տեղեկատվությունը», – Ամորիմի խոսքերն է մեջբերել The Sun-ը։