«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն չի ցանկանում միանալ «Թոթենհեմին»։ Վերջին օրերին «Թոթենհեմը» նշվում է որպես բրազիլացու տրանսֆերի հիմնական հավակնորդ։
Լրագրող Սանտի Աունայի խոսքով՝ 24-ամյա խաղացողը հետաքրքրված չէ «Թոթենհեմ» տեղափոխվելով։ Ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ ավելի հեղինակավոր ակումբում։
«Ռեալ Մադրիդը» պատրաստ է քննարկել խաղացողին վաճառելու հարցը, քանի որ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն նրան չի տեսնում իր թիմի մեկնարկային կազմում։
Նախորդ մրցաշրջանում «Թոթենհեմը» Պրեմիեր Լիգայում զբաղեցրեց 17-րդ տեղը, բայց հաղթեց Եվրոպա Լիգան, ինչը նրանց ապահովեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։