Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ֆրան Գարսիան կարող է հայտնվել իտալական Ա Սերիայում։ Ինչպես տեղեկացնում է Milan News-ը, «Միլանը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և արդեն հարցում է ուղարկել իսպանական ակումբին՝ պարզելու նրա տրանսֆերային արժեքը։
Չնայած այն հանգամանքին, որ թուրինյան ակումբը Թեո Էրնանդեսի հնարավոր հեռանալու ֆոնին արդեն ձեռք է բերել Պերվիս Էստուպինյանին «Բրայթոնից», «ռոսոներիները» մտադիր են ևս մեկ ձախ պաշտպան ավելացնել կազմում։
Սակայն «Ռեալ Մադրիդը» հապաղում է Գարսիային վաճառելու հարցում։ Ակումբի ղեկավարությունը մտահոգված է Ֆեռլան Մենդիի ֆիզիկական վիճակով՝ վտանգ տեսնելով, որ մրցաշրջանի ընթացքում նա կարող է վնասվածք ստանալ։ Այս պատճառով մադրիդյան կողմը չի ցանկանում հրաժարվել Գարսիայի տրանսֆերային իրավունքից։
Հիշեցնենք, որ Ֆրան Գարսիան «Ռեալի» կազմում մինչ այժմ անցկացրել է 86 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։