«Ռեալ Մադրիդը» կիսապաշտպան Մարիո Մարտինը վարձավճարով տեղափոխվել է «Խետաֆե»։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանական ակումբների միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Նախորդ մրցաշրջանում 21-ամյա Մարտինը վարձավճարով անցկացրել է «Վալյադոլիդում» և Լա Լիգայի 30 խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում։