«Սանթոսի» հարձակվող Նեյմարը մոտ է բրազիլական ակումբից հեռանալուն՝ երկրպագուների հետ վերջերս տեղի ունեցած կոնֆլիկտից հետո։
TyC Sports-ի տվյալներով՝ 33-ամյա հարձակվողի հիմնական հավակնորդը «Մարսելն» է, որը նախորդ մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը և հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։
Նշվում է, որ կողմերը, հնարավոր է, արդեն բանակցություններ են վարում հնարավոր տրանսֆերի շուրջ։
Այս մրցաշրջանում Նեյմարը «Սանթոսի» կազմում անցկացրած 16 խաղում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ լրանում է 2025 թվականի վերջին։