«Միլանի» հարձակվողը տեղափոխվեց «Ջենոա»

«Միլանի» հարձակվող Լորենցո Կոլոմբոն վարձավճարով տեղափոխվել է «Ջենոա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

23-ամյա իտալացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։

2024/25 մրցաշրջանում Կոլոմբոն «Էմպոլիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ խփելով 7 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։