«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ենթարկվել է մեջքի վիրահատության։ Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, վիրահատությունն անցել է հաջող, և գերմանացի դարպասապահի վերականգնման գործընթացը կընթանա ակումբի բժշկական վերահսկողության ներքո։
«Վիրահատությունը հաջող է անցել։ Դարպասապահի վերականգնումը կհսկվի»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը վիրահատության որոշման մասին իմացել է ուշ՝ ֆուտբոլիստից հետո։ Բացի այդ, Տեր Շտեգենը հայտնել էր, որ մտադիր է բաց թողնել երեք ամիս, որպեսզի մնա թիմի մրցաշրջանի հայտացուցակում։ Սակայն ակումբի ներսում վստահ են՝ դարպասապահի լիարժեք վերականգնման համար կարող է պահանջվել առնվազն չորսից հինգ ամիս։
Նշենք, որ կատալոնական ակումբում սկսվել են նաև քննարկումներ Տեր Շտեգենին թիմի ավագի թևկապից զրկելու շուրջ։ Չնայած նրան, որ նա համարվում է թիմի առանցքային ֆիգուրներից մեկը, ակումբի որոշ ղեկավարներ կասկածում են նրա որոշումների թափանցիկությանը և առաջնահերթությունների ճիշտ գնահատմանը։
Տեր Շտեգենը վերջին տարիներին եղել է «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը և ավագներից մեկը, սակայն այս զարգացումները կարող են էական ազդեցություն ունենալ նրա դիրքի վրա թիմում։