Բոսնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչը դարձել է «Լեսթերի» խաղացող։ Այս լուրը տարածել է «Աղվեսների» մամուլի ծառայությունը։ Բեգովիչը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Աղվեսների» հետ։
Դարպասապահը 38 տարեկան է, նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Էվերթոնում»՝ որպես պահեստային դարպասապահ։ Բոսնիացին լավ ծանոթ է «Լեսթերի» նոր գլխավոր մարզիչ Մարտի Սիֆուենտեսին, նրանք նախկինում միասին աշխատել են Լոնդոնի «Քուինս Փարքում»։
Հիշեցնենք, որ «Լեսթերը» նոր մրցաշրջանը կրկին կսկսի Չեմպիոնշիփում։ Անցյալ մրցաշրջանում թիմը վերադարձավ Պրեմիեր լիգա, բայց կրկին դուրս մնաց բարձրագույն դիվիզիոնից՝ անհույս կերպով հայտնվելով դուրս մնալու գոտում։ Ռուդ վան Նիստելրոյը գլխավորեց թիմը մրցաշրջանի երկրորդ կեսին։