Հայտնի է՝ երբ Լուիս Դիասը կներկայացվի որպես «Բավարիայի» ֆուտբոլիստ

Լուիս Դիասը Մյունխենի «Բավարիայում» կներկայացվի հինգշաբթի օրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բավարիան» «Լիվերպուլի» եզրային խաղացողին գնում է 75 միլիոն եվրոյով, ներառյալ բոնուսները։

Այսօր կոլումբիացին բժշկական զննում է անցել, ապա ժամանել մյունխենյան ակումբի կենտրոնական գրասենյակ, հաղորդում է Sky Sport Deutschland-ը։

Դիասը որպես «Բավարիայի» նորեկ կներկայացվի հինգշաբթի օրը։ Մամուլի ասուլիսը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 16:30-ին։