Հայտնի է դարձել, թե որքան կվաստակի Ժոաու Ֆելիշը, եթե «Չելսիից» տեղափոխվի «Ալ-Նասր»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացին մոտ է «Ալ-Նասր» տեղափոխվելուն։ Գործարքը ներառում է 30 միլիոն եվրոյի նախնական վճարում և 20 միլիոն եվրո լրացուցիչ բոնուսներ։
Correio da Manhã-ի տվյալներով՝ Ֆելիշը կկարողանա մրցաշրջանի ընթացքում վաստակել 17.5 միլիոն եվրո։ Համեմատության համար՝ «Չելսիում» նա վաստակում է 7 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Ֆելիշը վարձավճարով անցկացրել է «Միլանում»։ 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։