«Ինտերի» կիսապաշտպանը տեղափոխվել է Լա Լիգա

Միլանի «Ինտերը» կիսապաշտպան Տախոն Բուհանանին վաճառել է իսպանական «Վիլյառեալին»։

«Դեղին սուզանավի» նորեկը կնքել է հինգ տարվա պայմանագիր, իսկ խաղացողի գործարքը գնահատվում է 9 միլիոն եվրո։ Բուհանանը մեկուկես տարի անցկացրեց «Ինտերում»։

Կանադացին «ներաձուրիի» խաղացող է դարձել 2024 թվականի ձմռանը բելգիական «Բրյուգեից» տեղափոխվելուց հետո։ Սակայն նա չկարողացավ տեղ գտնել հիմնական կազմում, և հաջորդ ամռանը խաղացողը վարձավճարով տեղափոխվեց «Վիլյառեալ»։