Հանս-Դիտեր Ֆլիկը զարմացած է «Բարսելոնայի» նորեկի ֆիզիկական պատրաստվածությամբ

«Բարսելոնայի» նորեկ Ռունի Բարջին շարունակում է հաճելիորեն զարմացնել ակումբի մարզչական շտաբին։

Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և նրա օգնականները տպավորված են շվեդ հարձակվողի ֆիզիկական պատրաստվածությամբ, հայտնում է Diario Sport-ը։ 19-ամյա ֆուտբոլիստը թիմ է ժամանել գերազանց վիճակում։ Ֆուտբոլիստը այժմ մի քանի քայլ առաջ է իր թիմակիցների մեծ մասից։

«Բարսելոնան» Ռունի Բարջին ձեռք է բերել դանիական «Կոպենհագենից» հուլիսի կեսերին՝ 2․5 միլիոն եվրոյով։ Երիտասարդ ֆուտբոլիստը գոլ է խփել «Բլաուգրանայի» կազմում իր առաջին նախամրցաշրջանային խաղում՝ գրավելով ճապոնական «Վիսել Կոբեի» դարպասը (3-1)։