Գրանիտ Ջական մոտ է Անգլիա տեղափոխվելուն

«Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է «Սանդերլենդ» տեղափոխվելուն, ըստ լրագրող Նիկոլո Շիրայի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա շվեյցարացին այսօր բուժզննում կանցնի, որից հետո կստորագրի երկամյա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կկազմի 20 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Ջական բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 խաղի, խփել 2 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։