Քրիստիան Կիվու․ «Ես ուրախ եմ, որ նա վերադարձել է»

«Ինտերի» մարզիչ Քրիստիան Չիվուն խոսել է իր թիմի խաղացող Հական Չալհանօղլուի ապագայի մասին:

Թուրք կիսապաշտպանը կարող էր լքել «Ներաձուրիին» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նրանով հետաքրքրված էին «Գալաթասարայը» և «Ֆեներբահչեն»:  Ֆուտբոլիստը վերջերս է ապաքինվել վնասվածքից:

«Ես ուրախ եմ, որ նա վերադարձել է: Նա շատ է աշխատել այս ամռանը և իսկապես ուզում է վերադառնալ: Ես տեսա, թե ինչպես է նա հիանալի աշխատանք կատարում իր առաջին մարզման ժամանակ», – մարզչի խոսքերն է մեջբերում Goal-ը: