«Բորուսիան» հետաքրքրված է «Արսենալի» ֆուտբոլիստով

Դորտմունդի «Բորուսիան» աշխատում է իր հարձակման եզրերը հզորացնելու ուղղությամբ։ «Մեղուները» քննարկում են Ջեյդոն Սանչոյի՝ թիմ երրորդ անգամ գալու հնարավորությունը։

Բունդեսլիգայի գրանդի տեսադաշտում է նաև «Արսենալի» հարձակվող Լեանդրո Տրոսարը։ Այս մասին հաղորդում է գերմանական Sky-ը։ Տրոսարը «Արսենալ» է տեղափոխվել 2023 թվականի սկզբին։

Այդ ժամանակվանից ի վեր բելգիացին «Արսենալ»-ի կազմում խաղացել է 124 անգամ՝ խփելով 28 գոլ և կատարելով 23 գոլային փոխանցում։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը Լեանդրոյին գնահատում է 22 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Արսենալ»-ը չի պատրաստվում վաճառել 30-ամյա Տրոսարդին այս ամռանը։