«Էվերթոնի» կազմին է միացել «Բավարիայի» պաշտպան Ադամ Ազնուն, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա մարոկկացին «Էվերթոնի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր՝ մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ տրանսֆերի գումարը կազմել է 9 միլիոն եվրո՝ գումարած 3 միլիոն բոնուսներ։
Ազնուն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, որը «Բավարիա» է տեղափոխվել 2022 թվականին։ Ձախ պաշտպանը մյունխենյան թիմի հիմնական կազմում խաղացել է 4 խաղ։ Փետրվարից նա վարձավճարով խաղում է «Ռեալ Վալյադոլիդում»։