«Ալ-Նասրը» հետաքրքրված է «Չելսիի» առաջատարներից մեկով

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» հետաքրքրված է «Չելսիի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելայով, հայտնում է Marca-ն։

Ակումբն արդեն պատրաստվում է առաջարկ անել լոնդոնցիներին Կուկուրելյայի տրանսֆերի վերաբերյալ։ Չնայած հնարավոր գործարքի մանրամասները մնում են անհայտ, աղբյուրը նշում է, որ դա կլինի առաջարկ, որից դժվար կլինի հրաժարվել։

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Կուկուրելյան ներկայումս պատրաստվում է մնալ Պրեմիեր Լիգայում, բայց սաուդյան ակումբը պատրաստ է նրան առաջարկել թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկի դերը։

Նշվում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան Կուկուրելյային դիտարկում է որպես թիմի համար հիմնարար ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ «Ալ-Նասրը» նույնպես Ժոաու Ֆելիշի տրանսֆերի գործընթացի առաջադեմ փուլում է։