Լոնդոնի «Չելսին» շարունակում է աշխատել կիսապաշտպան Խավի Սիմոնսի տրանսֆերի վրա, որը հանդես է գալիս «Լայպցիգում»։
Լրագրող Ֆիլիպ Հինցեի խոսքով՝ գերմանական ակումբը սպասում է լոնդոնցիների պաշտոնական գրավոր առաջարկի։ Ֆուտբոլիստն հետաքրքրված է «Ստեմֆորդ Բրիջ» տեղափոխվելով և «Չելսին» համարում է առաջնահերթ ուղղություն։
Հենց լոնդոնյան ակումբն է ներկայումս համարվում 22-ամյա հոլանդացու համար պայքարում գլխավոր ֆավորիտը։
Հիշեցնենք, որ «Լայպցիգը» Սիմոնսին ձեռք բերեց ՊՍԺ-ից հունվարին 50 միլիոն եվրոյով։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղացել է 33 խաղ, խփել 11 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։