Վոյցեխ Շչեսնին դժգոհ է Հանս-Դիտեր Ֆլիկից

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ «Բլաուգրանայի» ցուցադրած ագրեսիվ ֆուտբոլային ոճը։

Ֆլիկի և Շչեսնիի դեբյուտային մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց բոլոր երեք ներքին գավաթները՝ առաջնությունը, գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։

«Սա իմ ֆուտբոլը չէ։ Այն, ինչ «Բարսելոնան» արեց անցյալ մրցաշրջանում, արտակարգ էր։ Երկրպագուների համար դա հիանալի է։ Բայց սա իմ ֆուտբոլը չէ, և նույնիսկ ակումբի հաջողությունը չի փոխում խաղաոճի նկատմամբ իմ վերաբերմունքը։

Թիմը կարող էր ավելի գիտակցել ռիսկերը և ամբողջ 90 րոպեների ընթացքում չկառչել մեկ խաղային ռազմավարության։ Բայց սա լուրջ քննադատություն չէ, պարզապես իմ անձնական կարծիքն է», – Շչեսնիի խոսքերն է մեջբերում Goal-ը՝ հղում անելով Foot Truck YouTube ալիքին։