«Վեսթ Հեմի» ֆուտբոլիստը տուգանվել է հանդերձարանից տեսանյութեր հրապարակելու համար

«Վեսթ Հեմի» Ալեքս Իվոբիին ակումբի ղեկավարությունը տուգանել է, քանի որ ֆուտբոլիստը չափազանց շատ տեսանյութեր է հրապարակում։

Իվոբին իր սոցցանցերում տեսանյութեր էր հրապարակում «Վեսթ Հեմի» հանդերձարանից, այդ թվում՝ բավականին տեղեկատվական զրույցներ շատ զգայուն թեմաների շուրջ։

Ակումբի մի քանի խաղացողներ, իմանալով այդ մասին, իրենց դժգոհությունն են հայտնել Իվոբիի գործունեությունից։ Նա ստիպված է եղել ջնջել դրանք։

«Ես այլևս չեմ կարող հրապարակել այնպիսի բան, ինչպիսին նախկինում հրապարակել եմ։ Հակառակ դեպքում դա չափազանց բացահայտ կլիներ։ Ես ռիսկի եմ դիմում ևս մեկ տուգանք ստանալու», – գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում՝ բացատրելով իրավիճակը։

Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։