«Չելսիի» ևս երկու ֆուտբոլիստներ կտեղափոխվեն «Ստրասբուրգ»՝ խաղային մարզումների: 19-ամյա դարպասապահ Մայք Պենդերսը ֆրանսիական թիմ կժամանի երկուշաբթի օրը, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, իսկ 18-ամյա հարձակողական կիսապաշտպան Քենդրի Պաեսը շուտով կհետևի նույն ուղղությանը:
Բելգիացի դարպասապահը «Չելսի» տեղափոխվեց անցյալ ամռանը «Գենկից». տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է նույն «Գենկում»: Լոնդոնյան հսկան Պաեսին ձեռք է բերել էկվադորյան «Ինդեպենդիենտեից 10 միլիոն եվրոյով, տրանսֆերը տեղի է ունեցել այս ամռանը։