Տիբո Կուրտուա․ «Մենք բանակցում ենք»

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին:

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: Ինչպես վաղուց հայտնի է, կողմերը հետաքրքրված են պայմանագրի երկարաձգմամբ, սակայն գործարքի որոշ կետեր դեռ պետք է կարգավորվեն:

«Պայմանագրի երկարաձգո՞ւմ: Մենք շարունակում ենք բանակցությունները: Ես ուզում եմ մնալ «Ռեալում» որքան հնարավոր է երկար: Իմ երազանքն է կարիերաս այստեղ ավարտել», – Madrid Universal-ի հետ հարցազրույցում ասել է 33-ամյա բելգիացին։

Տիբո Կուրտուան «Լոս Բլանկոսի» կազմում խաղում է 2018 թվականից: Անցյալ մրցաշրջանում դարպասապահը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 53 խաղ բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 63 գոլ: