«Ռեալ Մադրիդը» վերանայել է Ռոդրիգոյի համար պահանջվող գումարի չափը

«Ռեալ Մադրիդը» պատրաստ է վերանայել Ռոդրիգոյի տրանսֆերի վերաբերյալ իր պահանջները։ 24-ամյա ֆուտբոլիստը կարող է լքել ակումբը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ մարզիչ Խաբի Ալոնսոն նրան չի տեսնում թիմի մեկնարկային կազմում։

Սկզբում «Լոս Բլանկոսը» բրազիլացու համար պահանջում էր ավելի քան 100 միլիոն եվրո, ինչը վանում էր պոտենցիալ գնորդներին։ Ինչպես հաղորդում է Gazetta.ru-ն՝ հղում անելով Diario AS-ին, «Ռեալը» այժմ պատրաստ է ընդունել 90 միլիոն եվրոյից ցածր առաջարկներ։

Ռոդրիգոյի հավակնորդների թվում էին Լոնդոնի «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և «Բավարիան»։ «Արսենալը» վաղուց համարվում էր մադրիդյան գրանդի աստղի համար պայքարում ֆավորիտ։