ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին մնում է «Յուվենտուսի» առաջնահերթ նպատակը՝ ուժեղացնելու հարձակումը։
La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ ֆրանսիացին պատրաստ է վերադառնալ Թուրին և արդեն տեղեկացրել է փարիզցիների ղեկավարությանը իր ցանկության մասին՝ մերժելով այլ տարբերակները։
Նախորդ մրցաշրջանում Կոլո-Մուանին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։